...
Դաստակի վիրահատական միջամտություններ. Դյուպյուիտրենի կոնտրակտուրա. drtehmine.com
![Դաստակի վիրահատական միջամտություններ. Դյուպյուիտրենի կոնտրակտուրա. drtehmine.com Դաստակի վիրահատական միջամտություններ. Դյուպյուիտրենի կոնտրակտուրա. drtehmine.com](up/article/big/file_57592_5287171.jpg)
Դաստակի վիրաբուժությունն այն բնագավառներից է, որը զբաղվում է դաստակի, մատների հոդերի, վերին վերջույթների փափուկ հյուսվածքների և նյարդերի հիվանդությունների բուժմամբ:
Վիճակներ, որոնց ժամանակ իրականացվում են դաստակի վիրահատություններ.
- կոտրվածքներ,
- ջլերի վնասում,
- նորագոյացություններ,
- անոթների, հոդային հյուսվածքների և ոսկրերի հետտրավմատիկ վնասումներ,
- դաստակի ձևախախտում՝ բնածին կամ ձեռք բերովի,
- դաստակի փափուկ և պինդ հյուսվածքների օտար մարմիններ:
Հաճախ մասնագետներին դիմում են վնասվածքներից, այրվածքներից և ցրտահարություններից հետո մնացորդային երևույթների կապակցությամբ:
Տարածված են այն իրավիճակները, երբ դաստակի մեջ կան օտար մարմիններ, որոնք մկանային թելիկների կծկման հետ տեղաշարժվում են դեպի խորքերը:
Արյունատար անոթների վնասման դեպքում ընդգրկվում է անոթային վիրաբույժը և կիրառվում է նորարարական տեխնիկա:
Տենդովագինիտների, տենոսինովիտների և այլ բորբոքային գործընթացների ժամանակ կիրառվում է բուժման օրգանապահպան ռազմավարություն՝ հատելով գերազանցապես ախտահարված ջլաթելերը՝ պահպանելով առողջ հյուսվածքները:
Դյուպյուիտրենի կոնտրակտուրա
Դյուպյուիտրենի կոնտրակտուրան ափային ապոնևրոզի ախտաբանական սպիական ձգումն է, ինչի հետևանքով սահմանափակվում է մատների և ամբողջ դաստակի շարժունակությունը: Ախտաբանության զարգացման ընթացքում առաջանում է ծալիչ կոնտրակտուրա՝ շարժումների ամպլիտուդայի մասնակի նվազմամբ: Ձևախախտված ափային ապոնևրոզի ընթացքով առաջանում է բնորոշ հանգուցային ձգան, զարգանում է մեկ կամ մի քանի մատների շարժունակության սահմանափակում:
Դյուպյուիտրենի կոնտրակտուրան պահանջում է որակավորված բժշկական միջամտություն:
Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի պատճառները և ախտանիշները
Դեռևս չի հաջողվել պարզել Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի զարգացման հստակ պատճառները: Համարվում է, որ ախտաբանության հիմքում ափային ապոնևրոզի կառուցվածքի ժառանգական փոփոխություններն են: Մասնագետները նաև համարում են, որ կոնտրակտուրայի զարգացման և նյարդային խանգարումների միջև կապ գոյություն ունի, մասնավորապես, ծայրամասային նյարդերի ախտահարման միջև:
Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի հիմնական նշանները.
- ձեռքի մատների տարածման սահմանափակում,
- ափի կենտրոնում ոչ մեծ կարծրացման առաջացում, որից ձգվում են բնորոշ ձգանները,
- կարող են ցավեր առաջանալ, որոնք ճառագայթում են դեպի վեր՝ ուսի և պարանոցի շրջան,
- ձգանի մակերեսի ձևախախտված մաշկն աստիճանաբար սերտաճում է շրջակա հյուսվածքների հետ:
Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի բուժումը
Հիվանդության սկզբնական շրջանում արդյունավետ է կոնսերվատիվ բուժումը՝ ֆիզիոմիջոցառումները, բուժական մարմնամարզությունը՝ ափային ապոնևրոզի ձգումը, անշարժացնող վիրակապերը: Արտահայտված ցավերի դեպքում կիրառվում են դեղորայքային պաշարումներ՝ հորմոնների և ցավազրկողների կիրառմամբ:
Սակայն թերապևտիկ բուժումը չի կարող վերացնել հիվանդության հիմնական դրսևորումները և նկատելիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը:
Ախտահարված մատների շարժողական ֆունկցիայի ամբողջական ծավալը վերականգնելու համար պահանջվում է վիրահատական ճանապարհով հեռացնել շարակցական հյուսվածքը և շտկել ափի հոդերի աշխատանքը: Եթե վիրահատության ընթացքում կարիք է լինում հատել մեծ ծավալով հյուսվածքներ, ապա հետագայում իրականացվում է պլաստիկ միջամտություն (հիվանդի սեփական հյուսվածքներով լրացվում են մաշկային ծածկույթների պակասը):
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից](up/article/small/file_64273_8346070.jpg)
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն